Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Եվրասիական միությո՞ւնը, թե՞ Եվրամիությունն է խերը

Եվրասիական միությո՞ւնը, թե՞ Եվրամիությունն է խերը
23.05.2013 | 15:39

Հայաստանում գործարար դաշտի տեսակետը երկու մասի է բաժանվել. մի հատվածը կարծում է, որ Եվրամիությանը անդամակցելը շահավետ է, իսկ մյուս մասը համոզված է, որ ճիշտը Եվրասիական միությանն անդամակցելն է, քանի որ ԱՊՀ երկրներում հայաստանյան ապրանքի պահանջարկը կա, և ճանաչման խնդիր հայկական ապրանքը չունի։ Ի դեպ, նկատենք, որ այս պնդումն իրականությունից հեռու չէ։ Փաստ է նաև, որ հայկական ապրանքը եվրոպական շուկայում իր տեղը նոր պետք է հարթի, ինչը լուրջ դժվարություններ է առաջ բերելու։ Ինչևէ, առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանից փորձեցինք ճշտել` այս երկու միություններից որի՞ն է շահավետ անդամակցելը։

-Կարծում եմ` Հայաստանը պետք է երկու շուկաների հետ էլ սերտ համակցի` թե՛ Եվրամիության, թե՛ Եվրասիական միության։ Մենք այլընտրանք չունենք` մեզ նման երկիրը պետք է կարողանա այնպիսի քաղաքականություն վարել, որի արդյունքում երկու շուկաներն էլ մատչելի լինեն մեր գործարարների համար։
-Այսինքն, Եվրասիական միությանն անդամակցելը ճի՞շտ կլինի։
-Կարծում եմ, որ երկու միություններին էլ անդամակցելը ճիշտ չի լինի, ճիշտ կլինի երկուսի հետ էլ սերտ համագործակցությունը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3315

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ